воскресенье, 20 декабря 2015 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

                   Էկոհամակարգերի հիմնախնդիրը․ նախագիծ 2

Картинки по запросу Էկոհամակարգերի հիմնախնդիրը նախագիծ
1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞։

 Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից, նրանց բնակության միջավայրից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականացնում նրանց միջև։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը՝ նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների,միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։ 

Ինչպիսի՞ էկոհամակարգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունեն նրանք:
Մեզ շրջապատում են բնական և արհեստական էկոհամակարգեր։ Բնական էկոհամակարգերը բնական միջավայրերն ենորոնցում առանց 
մարդու միջամտության տեղի են ունենում էկոհամակարգի բաղադրիչների միջև փոխհարաբերությունները:
Արհեստական էկոհամակարգերը մարդածին միջավայրերն ենՄեզ շրջապատող բնական էկոհամակարգի օրինակ է անտառըիր բուսական և կենդական աշխարհով:


Ինչպե՞ս է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեության վրա:

Մարդու ազդեցությունը մեծամասամբ վնասակար է անդրադառնում էկոհամակարգերի կենսագործունեության վրա։ Օրինակ՝ որսորդությամբ զբաղվելով։  
Մարդու ներգործության հետևանքով խախտվում է էկոլոգիական 
հավասարակշռությունը, և ծագում են էկոլոգիական հիմնախնդիրներ:


Ի՞նչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը:

 1․ Էներգիա․
Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։
2․ Ֆոսֆոր, Ազոտ․
Ֆոսֆորի և Ազոտի հոսքի նվազման հետևանքով հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ և կխաղտվի դրանց շրջանառությունը էկոհամակարգերում:

3․ Ածխածին․
 Ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Հետագայում գլյուկոզը և այլ օրգանական նյութերը, տեղափոխվելով սննդային շղթաներով, առաջացնում են էկոհամակարգի մնացած բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները: 
Ածխածնի հոսքի նվազման հերտևանքով կխաղտվեն դրա շրջանառության երկու ուղղությունները:

Комментариев нет:

Отправить комментарий