воскресенье, 20 декабря 2015 г.

Բնական աղետներ

Картинки по запросу Բնական աղետներ ՆախագիծԲնական աղետներ
Աղետը պատահար է, որը լինում է բնական կամ տեխնածին: Աղետի արդյունքում մահանում են շատ մարդիկ և պատմության մեջ լինում են անուղղելի հետևանքներ: Բնական աղետների պատճարռներ կարող են հանդիսանալ՝ արևի ակտիվության բարձրացում, հրաբխային ակտիվություն, երկրակեղևի սալերի շարժ և իհարկե շրջակա միջավայրի աղտոտում: Բոլոր տեխնածին աղետների պատճառը հանդիսանում է մարդը: Տեխնածին աղտեների պատճառ կարող են հանդիսանալ՝ վթար, մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, աշխատանքայի աննկարգապահության:
Բնական աղետներ են՝ երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, հրաբուխների ժայթքում,տորնադո, սողանքներ, քարաթափում ձնահյուս, փոշեփոթորիկ, մրրիկ, փոթորիկ, պտտահողմ, երաշտ, խորշակ:

Երկրաշարժ:
Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։ 18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում:
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
Բնական երկրաշարժեր և Տեխնածին երկրաշարժեր:
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։
Տեխնածին երկրաշաժը կապված է մարդկային գործունեության հետ: ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են պատճառ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։

Комментариев нет:

Отправить комментарий