воскресенье, 8 мая 2016 г.

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ

1.      Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր է: Հեռու է ծովերից օվկիանոսներից, որը հնարավորություն չի տալիս զարգացնելու ծովային առևտուրը:Մեր երկրի ընդերքը հարուստ է մի քանի մետաղներով, հատկապես կարևոր առանձնահատկություն է բազմամետաղային հանքերի առկայությունը և մի հանքաքարի մեջ կա պղինձ, մոլիբդեն, անագ, ցինկ և այլն:
2.      Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
ՀՀ-ում բնօգտագործումը մեծ մաշտաբների է հասել ու դա իր վատ հետևանքներն է թողնում բնության վրա: Հանքերի անխնա շահագործումը մեր երկրի նման փոքր տարածք ունեցող երկրի համար ուղակի աղետ է:
 Գետերի վրա ՀԵԿ-եր կառուցելը էկոհամակարգերը վերացնում է:Անտառահատումները հասել են ահռելի չափերի:
3.     Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
ՀՀ բնական ռեսուրսները կարող էին օգտակար լինել երկրի զարգացմանը, սակայն դա այդքան էլ մեծ մաշտաբների չի հասնում, քանի, որ հանքերը ամբողջությամբ պատկանում են այլ երկրներին:
4.      Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
Քանի որ երկիրը օր օրի դառնում է այս կամ այն երկրի սեփականությունը, երկրի ողջ հարստությունը օգտագործվում է անխնա կերպով: Հայաստանում գրեթե չեն պահպանվում բնապահպանական նորմերը, սեփականատերերը անում են այն, ինչ ցանկանում են՝ հանքերը շահագործում են, գետերը չորացնում, ծառերը հատում:

Комментариев нет:

Отправить комментарий